Եվրո-2016-ի ընտրական փուլի ռմբարկուների ցանկը
                                    Ավարտվեց Եվրո-2016-ի ընտրական փուլը: Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նվաճել է Եվրո-2016-ի ընտրական փուլի լավագույն ռմբարկուի կոչումը:
«Բավարիայի» հարձակվողը անցկացրած 10 խաղերում դարձել է 13 գոլի հեղինակ:
Եվրո-2016-ի ընտրական փուլի լավագույն ռմբարկուների տասնյակը ունի հետևյալ տեսքը.
- Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան)- 13 գոլ
 - Թոմաս Մոյւսլեր (Գերմանիա)- 9
 - Արտյոմ Ձյուբա (Ռուսաստան)- 8
 - Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա)- 8
 - Գարեթ Բեյլ (Ուելս)- 7
 - Էդին Ջեկո (Բոսնիա և Հերցեգովինա)- 7
 - Սթիվեն Ֆլետչեր (Շոտլանդիա)- 7
 - Մարկո Յանկո (Ավստրիա)- 7
 - Կայլ Լաֆերտի (Հյուսիսային Իռլանդիա)- 7
 - Ուեյն Ռունի (Անգլիա)- 7
 
Սիրարփի Աղաբաբյան
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    