Բաժիններ՝

«Ցանկանում ենք Մայամիում կառուցել ակումբ «Մանչեսթեր Յունայթեդի» օրինակով». Դեյվիդ Բեքհեմ

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը պատմել է ակումբի ստեղծման գործընթացի, կառուցվածքային նմանության և հավանական անվանման մասին:

«Մենք ցանկանում ենք ստեղծել պրոֆեսիոնալ ակումբ, որն իր կառուսվածքով նման կլինի «Մանչեսթեր Յունայթեդին»: Բարեբախտաբար, ես որոշ փորձ ունեմ, որպես ֆուտբոլիստ և հույս ունեմ, օգտագործել գիտելիքներս սեփականատիրոջ դերում: Մենք ցանկանում ենք հաջողակ ակումբ կառուցել և ես մտածում եմ, որ դա մեզ մոտ կստացվի:

Ես չեմ փորձի ազդել մարզչի և ակումբի մենեջմենթի որոշումների վրա, կամ խաղացողներին պարտադրել այն, թե ես ինչպես եմ տեսնում ֆուտբոլը: Ես չեմ մարզի և չեմ ղեկավարի մարզչական պրոցեսը: Դուք ինձ կտեսնեք միայն որպես ակումբի սեփականատեր:

Ակումբի անվանումը դեռ համաձայնեցման պրոցեսում է, մենք շատ տարբերակներ ենք լսել, այնպիսիք, ինչպիսիք են «Մայամի Վայսը», «Մայամի Ռեդսը» և «Մայամի Յուանյթեդը», սակայն որոշում դեռ կայացված չէ»,- հայտարարել է Բեքհեմը:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս