Կարլո Անչելոտին կփոխարինի «Բավարիայում» Պեպ Գվարդիոլային 2016 թվականին
                                    Իտալացին պայմանավորվել է գերմանական ակումբի հետ 2-ամյա պայմանագրի մասին: Sport Mediaset-ի տվյալներով, պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2016թ. հուլիսին: Ենթադրվում է, որ «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա պաշտոնից և կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»:
Անչելոտին ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր չէ վերադառնալ մարզչական գործունեությանը այս մրցաշրջանում, սակայն հետո հայտնել էր, որ կցանկանար աշխատել Անգլիայում և պատրաստ է ընդունել որևէ ակումբ 2016թ. հենց սկզբից:
Իտալացին, ով նախկինում ղեկավարել էր իտալական «Յուվենթուսը» և «Միլանը», լոնդոնյան «Չելսին» և ֆրանսիական «ՊԱԺ»-ն, 2013թ.-ից գլխավորեց «Ռեալը», իսկ նախորդ մրցաշրջանի ավարտից հետո լքեց ակումբը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    