Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է ՀՀԿ ներկայացուցիչների հետ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 29-ին հանդիպում ունեցավ ԱԺ «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հետ: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հանդիպման ընթացքում քննարկցեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և դրա խաղաղ հանգուցալուծման ուղիները: