Բաժիններ՝

ՔԶԱԿ-ի մասնագետները մտնում են Սիրիայի Դումա քաղաք

Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնագետները մտնում են Սիրիայի Դումա քաղաք: Այդ մասին հայտնել է SANA սիրիական ազգային գործակալությունը՝ հղում անելով իր թղթակցին:

«Քիմիական զենքի արգելման կազմակերպության մասնագետները մտնում են Դումա քաղաք»,-ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՌԴ-ի զինված ուժերի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի պետ գեներալ-մայոր Իգոր Կիրիլովն՝ ամփոփելով ՔԶԱԿ-ի Գործադիր խորհրդի հատուկ հանդիպման արդյունքները, հայտնել էր, որ ՔԶԱԿ-ի փորձագետները, որոնք ժամանել են Սիրիա՝ այդ երկրի Դումա քաղաքում քիմիական զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը հետաքննելու համար, հույս ունեն ենթադրյալ պատահարի վայր այցելել ապրիլի 18-ին:

Ավելի վաղ ՔԶԱԿ-ի գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզյումջյուն ասել է, որ խմբի մեջ մտնում է ինը մասնագետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս