Աբովյան փողոցից հավաքի մասնակից մի քանի երիտասարդի բերման ենթարկեցին
Երևան քաղաքի Աբովյան փողոցի Ավ. Իսահակյանի արձանի հարևանությամբ գտնվող հատվածից ոստիկանները բերման ենթարկեցին հավաքի մի քանի մասնակցի։
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Աբովյան փողոցում ծեծկռտուք տեղի ունեցավ ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև։
Ոստիկանությունը հայտարարել է, որ նման գործողությունները կարող են ծնել հանցագործություններ՝ ուղղված քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի դեմ։ ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ պարզաբանում է, որ խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբակային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչև հավաքի դադարեցման որոշման ընդունում։Þ