Բաժիններ՝

Սիրիայի ՀՕՊ-ը դիմագրավել է հրթիռահարվածները Շայրաթի և Դումեյրի օդանավակայաններին. Al Ekhbariya

Սիրիական բանակի հակաօդային պաշտպանության միջոցները կարողացել են լույս ապրիլի 17-ի գիշերը դիմագրավել է երկու հրթիռահարվածները Հոմսի նահանգի Շայրաթի եւ Դամասկոսից 50 կմ հյուսիս գտնվող Դումեյրի օդանավակայաններին: Ինչպես Al Ekhbariya հեռուստակայանին հայտնել է հանրապետության զինված ուժերի հրամանատարության մի աղբյուր, սիրիացի զենիթայիններին հաջողվել է վեց թիրախ խոցել Շայրաթի երկնքում ու եւս երեք հրթիռ խփել Դումեյրի մերձակայքում։

Al Masdar լրատվական պորտալի տեղեկատվության համաձայն՝ երկու ավիաբազաներն էլ գրոհի են ենթարկվել Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից, որոնք գործել են Լիբանանի օդային տարածությունից: Այս տեղեկությունները, սակայն, առայժմ պաշտոնապես հաստատված չեն Դամասկոսի կողմից: Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչը ՏԱՍՍ-ին հայտարարել է, որ տեղեկատվություն չունի Սիրիային հասցված հարվածների վերաբերյալ:

Sky News Arabia հեռուստաալիքը, հղում անելով ականատեսների, հայտնել է, որ լույս ապրիլի 17-ի գիշերը Լիբանանի արեւելքի Բեքաայի հովտում սահմանի սիրիական կողմից լսվել են ուժգին պայթյուններ: Բացառված չէ, որ այդ շրջանում հարվածները հասցվել են շիաների «Հզբոլլահ» միլիցիայի դիրքերին, որը կռվում է Սիրիայի բանակի կողմում: Al Manar հեռուստակայանը ապրիլի 17-ին հայտնել է ինտենսիվ թռիչքների մասին, որոնք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գիշերային ժամերին կատարում էին Գոլանի բարձունքներում սիրիական եւ իսրայելական զորքերի տարանջատման գծի վրա:

Նրա տվյալներով՝ իսրայելական հրամանատարությունն այդ շրջան հավելյալ զորք եւ զրահատեխնիկա է փոխադրել ի դեպս Սիրիայի տարածքից հնարավոր ռազմական գործողության՝ ի պատասխան հրթիռահարվածի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս