ԱՄՆ-ի զանգվածային լրատվամիջոցները պատահաբար «թաղել են» Ջորջ Բուշ Ավագի կնոջը
Միացյալ Նահանգների CBS հեռուստաալիքը պատահաբար հրապարակել է նախկին առաջին տիկին, ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագի կնոջ՝ Բարբարայի մահախոսականը: Այդ մասին հաղորդել է Miami Herald հրատարակությունը: Ինչպես գրել է հրատարակությունը, հեռուստաալիքն իր կայքում հրապարակել է մահահախոսականը՝ «չհրապարակել» նշումով: Որոշ ժամանակ անց հոդվածը հանել են:
Ապրիլի 15-ին հայտնի է դարձել, որ Բարբարա Բուշը մի քանի անհաջող հոսպիտալացումներից հետո որոշել է չփնտրել բուժման նոր մեթոդներ եւ լինել ընտանիքի հետ:
ԱՄՆ-ի զանգվածային լրատվամիջոցները գրել են, որ տիկին Բուշը բրոնխիտի բուժման համար հոսպիտալացվել է 2017 թվականի հունվարին: Նա նաեւ 2009 թվականին սրտի վիրահատություն է տարել: Անցյալ տարի նրան բուժել են վահանաձեւ գեղձի հիվանդությունից, որը հայտնի է որպես Գրեյվսի հիվանդություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: