Բաժիններ՝

Կեմերովոյի մարզի նահանգապետի պաշտոնակատարը հեռացրեց չորս տեղակալների

Ռուսաստանի Կեմերովոյի մարզի նահանգապետի պաշտոնակատար Սերգեյ Ցիվիլյովը հեռացրել է չորս տեղակալների՝ Վալերի Ցոյին, Դմիտրի Կուդրյաշովին, Ելենա Ժիդկովային եւ Ալեքսեյ Կոժեւինին, որոնք ղեկավարում էին առողջապահությունը, բնակկոմունալ տնտեսությունը, գյուղատնտեսությունը եւ իրավապահ մարմինների հետ փոխգործակցությունը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանի վարչակազմում:

«Աշխատանքից հեռացված են Ժիդկովան, Ցոյը, Կոժեւինը եւ Կուդրյաշովը»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նահանգապետի պաշտոնակատարը նաեւ պաշտոնաթող է արել տարածաշրջանի վարչակազմի կոլեգիան, որի մեջ մտնում են փոխնահանգապետները: Այդ մասին հաղորդել են մարզի վարչակազմի մամուլի ծառայությունում: «Ցիվիլյովի կարգադրությամբ՝ նահանգապետի բոլոր տեղակալներն ապրիլի 16-ից դառնում են նահանգապետի տեղակալների պաշտոնակատարներ՝ մինչեւ մարզային վարչակազմի կոլեգիայի նոր կազմի ձեւավորումը»,-ասել են գերատեսչությունում:

Կադրային փոփոխություններն սկսվել են ապրիլի 1-ին Կուզբասի նախկին ղեկավար Աման Տուլեեւի պաշտոնաթողությունից եւ Սերգեյ Ցիվիլյովի՝ նահանգապետի պաշտոնակատար նշանակումից կես ամիս անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս