ԱՄՆ-ում մահացել է դերասան Լի Էրմեյը
Կյանքի 75-րդ տարում մահացել է Վիետնամական պատերազմի մասնակից եւ դերասան Լի Էրմեյը, որը հռչակվել է «Միամետաղ պատյան» ֆիլմում հրահանգիչ Հարթմանի դերով: Այս մասին Twitter-ում հայտնել է նրա գործակալ Բիլ Ռոգինը:
«Խորը վշտով հայտնում եմ, որ այսօր առավոտյան մահացավ Ռ. Լի. Էրմեյը («Գաննին») թոքաբորբի բարդացումների հետեւանքով: Մենք բոլորս կկարոտենք նրան»,- գրել Է նա:
Լի Էրմեյը ծառայել է ԱՄՆ-ի ծովային հետեւակում եւ երկու տարի նորակոչիկների ճամբարում շարային պատրաստության հարահանգիչ է եղել Սան Դիեգոյում եւ Փերիս Այլենդում:
Նա առաջին անգամ կինոյում հայտնվել է 1978 թվականին «C վաշտի տղաները» կինոնկարում, բայց նրան լայն հռչակ բերեց Սթենլի Քուբրիկի «Միամետաղ պատյան» կինոժապավենը Վիետնամի պատերազմի մասի, որն էկրաններ բարձրացավ 1987 թվականին: Այս ֆիլմում կատարած աշխատանքի համար Էրմեյն ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակը որպես երկրորդ պլանի լավագույն դերասան:
Դերասանական կարիերայի ընթացքում նա կատարել է հիմնականում զինվորականների, ոստիկանների, պահապանների, նավաստիների եւ իշխանության ներկայացուցիչների դերեր: