Բաժիններ՝

ԵՄ-ն կոչ է արել Կիպրոսին ավելի շատ եթեր տրամադրել հայերեն հաղորդումներին

ԵՄ հանձնաժողովը կոչ է արել Կիպրոսի իշխանություններին հեռուստատեսության և ռադիոյի եթերում ավելի շատ տեղ հատկացնել հայերեն և կիպրական արաբերեն (մարոնիտ) լեզուներին:

ԵՄ հանձնաժողովի ներկայացուցիչները նախորդ տարվա սեպտեմբերին Կիպրոս կատարած այցի ընթացքում հանդիպումներ են ունեցել Կիպրոսի ղեկավար մարմինների հետ, զրուցել այդ երկրում փորքամասնությունների լեզուների վիճակի մասին:

Այցից հետո պատրաստած զեկույցում ԵՄ մասնագետները, շեշտելով, որ հայերենը և կիպրական արաբերենն այդ երկրի պատմության և մշակույթի անբաժանելի մասն են, հորդորել են կիպրական իշխանություններին հեռուստատեսությամբ և ռադիոյով այդ լեզուներով ավելի շատ հաղորդումներ հեռարձակել:

Նշենք, որ Կիպրոսի Հանրապետությունը հայերենը և կիպրական արաբերենը ճանաչել է որպես փոքրամասնությունների լեզու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս