Բաժիններ՝

Վախճանվել է բուլղարացի կոմպոզիտոր Տոնչո Ռուսևը

85 տարեկան հասակում մահացել է բուլղարացի կոմպոզիտոր Տոնչո Ռուսեւը՝ Ֆիլիպ Կիրկորովի առաջին երգերի հեղինակը: Այդ մասին Instagram-ի իր էջում հայտնել է Կիրկորովը:

«Հենց նոր վշտալի լուրջ ստացվեց Բուլղարիայից. այսօր կյանքի 86-րդ տարում մահացել է բուլղարացի մեծ կոմպոզիտոր Տոնչո Ռուսեւը… Հենց նա էր իմ առաջին երգերի հեղինակը: Իմ ակեղծ ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքի բոլոր անդամներին, բուլղար ողջ ժողովրդին, որի համար թանկ են այդ սիրելի երգերը, որոնք այդքան տարիներ զարդարում են բուլղարական էստրադան»,-գրել է երգիչը: Նա նշել է, որ Ռուսեւը հայտնի այնպիսի երգերի հեղինակն է, ինչպիսիք են՝ «Սինբադ-ծովագնացը», «Դու, դու, դու», «Գիշեր ու ցերեկ» երգերը եւ ուրիշներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30