Բաժիններ՝

Թունավորում Ներքին Գետաշենում

Ապրիլի 9-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Ներքին Գետաշենի բնակիչներ, 1986 թ. ծնված Նարինե Ս.-ն, 2006 թ. ծնված Անի Ս.-ն, 2008 թ. ծնված Արփինե Ս.-ն և 2013 թ. ծնված Վան Ս.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ապրիլի 8-ին, ժամը 22.00-ի սահմաններում, նշված անձինք թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված գազի կաթսայից արտանետված շմոլ գազից: Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս