Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ-ում անցկացված մրցաշարում
Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը շարունակում է հաջող ելույթները ԱՄՆ-ում:
Ստեփանյանը «Velo Pasadena Racing»-ի թիմի կազմում ուժերն է չափել Կալիֆորնիայում անցկացված մրցաշարում և «կրիտեր» մրցաձևում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը` արժանանալով բրոնզե մեդալի:
Էդգար Ստեփանյանը մեկ տարով պայմանագիր ունի «Velo Pasadena Racing»-ի հետ: Սա Ստեփանյանի երկրորդ մեդալն էր ԱՄՆ-ում, մինչ այս հայ հեծանվորդը «Ontario Race Series» մրցաշարում արժանացել էր ոսկե մեդալի: