Բաժիններ՝

Իսրայելը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտ է խոցել ի պատասխան սահմանի խախտման

Իսրայելացի զինվորականներն ապրիլի 9-ին Գազայի հատվածում հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտին ի պատասխան ապրիլի 8-ին ծովամերձ միջատարածքից հրեական պետության տարածք պաղեստինցիների խմբի ներթափանցման փորձի:

Այս մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ասված է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։

«Ապրիլի 9-ին բանակը Գազայի հատվածի հյուսիսային մասում հարված է հասցրել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը պատկանող թիրախին,- ասված է փաստաթղթում:- Գրոհը կատարվել է ի պատասխան ապրիլի 8-ի կիրակի օրն ահաբեկչական խմբի ներթափանցման եւ (սահմանին) ինքնաշեն պայթուցիկ սարքի տեղադրման փորձի»:

Զինվորականները հավելել են, որ «բանակն ահաբեկչական թիրախին հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտի տարածքում»: Պաղեստինի պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ՝ մարտ ամսվա վերջից Գազայի հատվածի եւ Իսրայելի սահմանին տեղի ունեցած ընդհարումների հետեւանքով զոհվել է շուրջ 30 պաղեստինցի, եւս մոտ 3 հազարը տուժել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30