Բաժիններ՝

Մահացել է դերասանուհի Լեյլա Աբաշիձեն

Կյանքի 89-րդ տարում Թբիլիսիում վախճանվել է խորհրդային ու վրաց դերասանուհի եւ կինոռեժիսոր Լեյլա Աբաշիձեն: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Վրաստանի Մշակույթի պալատը:

«Լեյլա Աբաշիձեն մահացել է ծանր հիվանդության հետեւանքով, նա վերջին ժամանակներս գտնվում էր հիվանդանոցում»,- ասված է հաղորդագրության մեջ: Հայտնի դերասանուհին 1951 թվականին ավարտել է Թբիլիսիի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը:

Նա նկարահանվել է կատակերգական եւ դրամատիկական դերերում եւ իրեն փորձել ռեժիսորի ամպլուայում՝ սեփական սցենարով բեմադրելով «Թբիլիսի – Փարիզ եւ վերադարձ» կատակերգությունը: Կինոդերասանուհու իր կարիերայի ընթացքում նա նկարահանվել է խորհրդային ու վրացական 30 ֆիլմերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս