Բաժիններ՝

Ֆրանսիայում տղամարդը բանտում է հայտնվել՝ 4,5 հազար SMS գրելով սիրած կնոջը

Ֆրանսիայի բնակչին մեկ տարվա բանտարկության են դատապարտել այն բանից հետո, երբ նա, չկարողանալով հաղաթահարել սիրած կնոջից բաժանվելու վիշտը, հինգ ամսում 4,5 հազար հաղորդագրություն է ուղարկել նրան: Այդ մասին հաղորդել է Depeche թերթը:

Զույգը հանդիպել է մեկուկես տարի՝ 2015-ից մինչեւ 2017 թվականը:

«Բնույթով խանդոտ տղամարդը չի դիմացել հարաբերությունների խզմանը: Նրա հեռախոսի տվյալներով՝ 2017 թվականի սեպտեմբերից մինչեւ 2018 թվականի փետրվարն ընկած ժամանակամիջոցում նա 418 անգամ զանգել ի իր նախկին սիրուհուն, նրան ուղարկել է 317 mms-հաղորդագրություն եւ 4252 sms»,- ասված է հրապարակման մեջ:

Մերժված սիրեկանը փորձել է իր երազանքների կնոջ հետ հանդիպել անձամբ, ինչի համար փետրվարի լույս 22-ի գիշերը սողոսկել է նրա տուն, նրան պառկեցրել անկողնում եւ պահել նրա ձեռքերը՝ չթողնելով, որ ոստիկանություն զանգահարի: «Նա ստեղծված է ինձ համար: Ես հավատացյալ եմ, նա ծնվել է դեկտեմբերի 25-ին, ինչպես եւ Հիսուս Քրիստոսը: Ինչպես եւ ես, նա ձախլիկ է եւ դիսլեքսիկ: Ես հմայված էի նրանով»,- ասել է նա դատարանում:

Դատավորի այն դիտողությանը, թե «սիրային հիվանդությունը բավականին տարածված երեւույթ է, իսկ այս դեպքն արդեն հետամտում է», տղամարդը պատասխանել է, որ զգացմունքներն ուժեղ էին իրենից:

Թուլուզի դատարանի վճռով սիրատենչ ֆրանսիացուն դատապարտել են 1,5 տարվա բանտարկության, դրանից վեց ամիսը՝ պայմանական: Նաեւ խանդոտ տղամարդուն պատվիրել են բուժել մոլագար-դեպրեսիվ պսիխոզը, նրան արգելված է մոտենալ իր սիրուհուն. հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս