Բաժիններ՝

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը ՌԴ-ին հանգուցային գործընկեր է համարել Եվրոպայի անվտանգության բնագավառում

Եվրոպան Ռուսաստանի կարիքն ունի, որպեսզի համագործակցի ռազմական եւ ռազմաքաղաքական ոլորտներում, Մոսկվայի հետ հարաբերությունների կառուցողական վերականգնումը դրականորեն կազդի Եվրոպայի ընդհանուր անվտանգության վրա:

Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Եվրակազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը: «Իմ ուղերձն այն է, որ Ռուսաստանը հանգուցային գործընկեր է Եվրոպայի անվտանգության բնագավառում: Մեզ անհրաժեշտ է Ռուսաստանը: Մենք Ռուսաստանի կարիքն ունենք, որպեսզի քննարկենք եւ համագործակցենք ռազմական եւ ռազմաքաղաքական ոլորտներում:

Դա վերաբերում է նաեւ, անշուշտ, Եվրակազմակերպությանը: Ես բացարձակապես համոզված եմ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցողական վերականգնումը կազդի Եվրոպայի ընդհանուր անվտանգության եւ ԵԱՀԿ-ի գործունեության վրա»,- ապրիլի 4-ին ասել է Գրեմինգերը Մոսկվայում ՌԴ-ի պաշտպանության նախարար բանակի գներալ Սերգեյ Շոյգուի հետ կայացած հանդիպման ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս