Թրամփը և Նաթանյահուն քննարկել են Մերձավոր Արևելքում Իրանի ազդեցությանը հակազդելու միջոցները
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արեւելքում Իրանի ազդեցությանը հակազդելու միջոցները: Այդ մասին ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:
«Նախագահ Թրամփը հավաստել է ԱՄՆ-ի հանձնառությունն ապահովելու Իսրայելի անվտանգությունը, եւ երկու ղեկավարները պայմանավորվել են շարունակել իրենց սերտ կոորդինացումը Իրանի կործանարար ազդեցությանը եւ նրա ապակայունացնող գործողություններին հակազդելու գործում»,- նշվում է փաստաթղթում: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի նախաշեմին, որի թեման կդառնա Մերձավոր Արեւելքի իրադրությունը: