Բաժիններ՝

Վենեսուելայի խորհրդարանն անվավեր է հայտարարել ազգային կրիպտոարժույթի թողարկման որոշումը

Վենեսուելայի Ազգային ասամբլեան (միապալատ խորհրդարանը) հունվարի 9-ին անվավեր է ճանաչել ազգային գաղտնարժույթի՝ պետրոյի թողարկման վերաբերյալ իշխանությունների որոշումը:

Համապատասխան որոշումն ընդունվել է միաձայն: Այդ մասին հաղորդվում է գործադիր իշխության քաղաքական հակառակորդների վերահսկողության ներքո գտնվող օրենսդիր մարմնի Twitter-ում: «Այդ խարդախ քաղաքականությունը ոչ ոք չի ուսումնասիրում եւ հավանություն չի տալիս դրան,- հայտարարել է պատգամավոր Կառլոս Վալերոն:- Ինչ կրիպտոարժույթ կարող է օգնել լուծելու երկրի խնդիրները, երբ գնաճը հասել է 2616 տոկոսի»:

Հունվարի 5-ին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրություն էր արել սկսել 100 միլիոն միավոր ազգային գաղտնարժույթի՝ պետրոյի թողարկումը:

«Յուրաքանչյուր պետրո կարժանա ճիշտ այնքան, որքան վենեսուելական նավթի մեկ բարելը», նշել է պետության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս