Լիբիայի ափերի մոտ առնվազն 50 միգրանտ է զոհվել
Լիբիայի ափերի մոտ առնվազն 50 միգրանտ է զոհվել փախստականների փոխադրող նավի խորտակման հետեւանքով: Այդ մասին հայտնել է իտալական Repubblica թերթը՝ վկայակոչելով Տրիպոլիի առափնյա պահպանության ներկայացուցչին:
Հրատարակության տվյալներով՝ հունվարի 9-ին Լիբիայի առափնյա պահպանությունն օգնության է գնացել միանգամից երեք նավերի, որոնցում կարող էր գտնվել մինչեւ 300 մարդ:
Փրկարարների ժամանելու պահին նավակներից մեկն արդեն ջրասույզ էր եղել, հաջողվել է փրկել դրա սոսկ16 ուղեւորների: Ողջ մնացածների խոսքով՝ խորտակման հետեւանքով առնվազն 50 փախստականներ խեղդվել են:
«Մենք միգրանտներին գտանք ժամը մոտավորապես 10-ին (Երեւանի ժամանակով 01:00-ին): Դժբախտաբար չկարողացանք գտնել ո՛չ մարմինները, ո՛չ էլ ողջ մնացածներին»,- մեջբերում է հրատարակությունը Լիբիայի առափնյա պահպանության հրամանատար Նասր ալ Քադումի խոսքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: