Միջկորեական բանակցությունները սահմանամերձ գոտում կսկսվեն հունվարի 9-ի առավոտյան
Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի միջեւ բանակցությունները Փանմունջոմ սահմանամերձ գոտում կսկսվեն հունվարի 9-ին տեղական ժամանակով առավոտվա ժամը 10-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:00-ին):
Այդ մասին հունվարի 8-ին հայտարարել է Կորեայի Հանրապետության միավորման նախարարությունը:
Սպասվում է, որ 2012 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին միջկորեական բանակցությունների գլխավոր թեման կդառնա հյուսիսկորեացի մարզիկների հնարավոր մասնակցությունը Փյոնչհանի ձմեռային Օլիմպիական խաղերին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: