Բաժիններ՝

Տաջիկստանը պատրաստվում է Հայաստանի հետ օդային հաղորդակցության հաստատմանը

Տաջիկստանի կառավարությունը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ օդային հաղորդակցություն հաստատելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է տաջիկական news.tj-ը:

Հայաստանի և Տաջիկստանի կառավարությունների միջև օդային հաղորդակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրվել էր 2017 թվականի հունիսի 14-ին, ինչի իրագործման համար էլ Տաջիկստանի տրանսպորտի նախարարությունն ու այլ գերատեսչություններ պետք է իրագործեն անհրաժեշտ քայլեր:

Արտաքին հարաբերությունների նախարարությանը հանձնարարվել է հաստատված կարգով հայկական կողմին տեղեկացնել տաջիկական ներպետական գործընթացների իրականացման մասին, որոնք անհրաժեշտ են նշյալ համաձայնագիրը ուժի մեջ մտցնելու համար:

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ տարվա հունիսին Տաջիկստանի նախագահի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ պայմանավորվել էին դիտարկել երկու երկրների միջև ուղիղ չվերթների իրականացման հնարավորությունը:

Սերժ Սարգսյանն ասել էր, որ պատրաստ են Հայաստանի կողմից ավիացիայի ոլորտում վարվող բաց երկնքի քաղաքականության շրջանակում տաջիկ գործընկերներին տրամադրել արտոնություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս