Բաժիններ՝

Չինաստանի ափի մոտ այրվող լցանավը կարող է պայթել

Նավթալցանավը, որը Չինաստանի արեւելյան ափի մոտ բռնկել էր չորաբեռնատար նավի հետ բախվելուց հետո, կարող է պայթել եւ ջրասույզ լինել: Այդ մասին հայտնել է CCTV-ն:
Միջադեպի հետեւանքով կորել են նավթատարի 32 անդամները, նրանց որոնումները շարունակվում են: Այս պահին հաջողվել է գտնել մեկ նավաստու մարմին: Դին կտեղափոխեն Շանհայ, որտեղ այն հերձում եւ ճանաչում կանցնի:

Վթարը տեղի է ունեցել հունվարի 6-ի երեկոյան: Sanchi լցանավը, որը պատականում է Իրանի ընկերությանը եւ նավարկում է պանամական դրոշի ներքո, Չինաստանի արեւելյան ափի մոտ բախվել է Հոնկոնգի CF CRYSTAL չորաբեռնատարի հետ: Նավթատարում ընդհանուր առմամբ եղել է 32 մարդ, նրանցից 30-ը՝ Իրանի քաղաքացիներ են, իսկ անձնակազմի երկու անդամը Բանգլադեշից են: Բախման հետեւանքով նրանց հետ կապն ընդհատվել է:

Հոնկոնգի չորաբեռնատարում եղել է անձնակազմի 21 անդամ, նրանց բոլորին հաջողվել է փրկել: ՉԺՀ-ն պատահարի վայր է ուղարկել չորս փրկարարական նավ եւ երեք նավ՝ վառելիքի տարածումը կասեցնելու համար: Հարավային Կորեան կորածների որոնման համար նավ եւ ուղղաթիռ է ուղարկել: Ավելի ուշ գործողությանը միացել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս