25-ամյա հրազդանցի տղայի կյանքին վտանգ է սպառնում, նա օգնության կարիք ունի
Մարատ Կադամյանը 25 տարեկան է, ապրում է Հրազդան քաղաքում: Ունի երիկամային հիվանդությունների լուրջ խնդիրներ: Ութ տարի տառապում է այս հիվանդությամբ: Բժիշկների պնդմամբ նրա ձախ երիկամը պետք է հեռացվի, իսկ աջում կատարվի քարափշրում, բուժման կուրս և հետագա երիկամային փոխպատվաստում կատարվի Գերմանիայի Դաշնությունում:
Վիրահատությունն արդեն դեկտեմբերին պետք է կատարված լիներ, սակայն ընտանիքի անապահով լինելու հետևանքով այն հետաձգվեց, տղայի կյանքը վտանգված է: Հերթական վիրահատության համար անհրաժեշտ է 850 000 ՀՀ դրամ, իսկ հետո արդեն կկատարվի բուժման կուրս և կկազմակերպի արտերկյա բուժման հարցերը:
Արդշինբանկում Մարատ Կադամյանի անունով բացվել են հաշվեհամարներ: Մեր աջակցությունից է կախված Մարատի բուժման ընթացքը:
2380027626290600 ՀՀ դրամ
23800276262290101 USD
238002762690149 EURO
2380027626290158 RR
SWIFT:ASHBAM22
Մարատի հեռախոսահամարն է +374 41 666 110: