Բունդեսթագում առաջարկել են կանցլերի պաշտոնավարությունը սահմանափակել երկու ժամկետով
Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ Թոմաս Օպերմանը (Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) հանդես է եկել կանցլերի պաշտոնավարությունը երկու ժամկետով սահմանափակելու օգտին: Այդ մասին հայտնել է Welt թերթը:
«Ես հանդես եմ գալիս հօգուտ այն բանի, որ կանցլերի պաշտոնում գտնվելու ժամանակը սահմանափակվի ութ կամ տասը տարով»,- ասել է Օպրերմանը: Ընդ որում նա հայտարարել է, որ լիազորությունների ժամկետը կարելի է չորսից ավելացնել մինչեւ հինգ տարի:
Նա հավելել է, որ տասը տարի անց «հազիվ թե հնարավոր է գտնել նոր ազդակներ կամ դրանց արձագանքել այնպես, ինչպես ժողովրդավարությունն է պահանջում»: «Սրտանց ցանկանում են Անգելա Մերկելին այս լեգիսլատուրային շրջանում գտնել իր պաշտոնը թողնելու ճիշտ պահը», -ասել է Բունդեսթագի փոխնախագահը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնավարում է արդեն 12 տարի. Առաջին անգամ նա ընտրվել է 2005 թվականի նոյեմբերի 22-ին՝ դառնալով առաջին կինն այդ պաշտոնում: Այնուհետեւ Մերկելը վերընտրվել է 2009 թվականին եւ 2013 թվականի դեկտեմբերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: