Բաժիններ՝

Կատալոնիայում մեկնարկել են վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները

Իսպանիայի Կատալոնիա ինքնավար հանրակցությունում մեկնարկել են վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները: Այդ ընտրությունների արդյուներով ձեւավորվելու է օրենսդիր մարմնի նոր կազմը, որը կընտրի Ժեներալիտետի նախագահին: Ինքնավար հանրակցության նախորդ կառավարությունն ու խորհրդարանը կենտրոնական կառավարության որոշմամբ արձակվել էին անկախության հռչակումից հետո։

Ընտրական տեղամասերը, որոնց ընդհանուր թիվը 2680 է, բացվել են տեղական ժամանակով ժամը 9:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին) եւ աշխատելու են մինչեւ 20:00-ն:

Ձայնի իրավունք ունի 5,55 մլն մարդ, որոնցից 226 հազարն ապրում են արտասահմանում: Իսպանիայի սահմաններից դուրս ապրող գրեթե 39,5 հազար կատալոնցիներ ընտրական քվեաթերթիկներ են խնդրել քվեարկությանը մասնակցելու համար: Բացի այդ, փոստով պատրաստվում էին քվեարկել գրեթե 79 հազար կատալոնցիներ, որոնք գտնվում են Իսպանիայում՝ ինքնավար հանրակցության սահմաններից դուրս:

Քվեարկության օրը կարգուկանոնն ապահովում են Կատալոնիայի Mossos d՚Esquadra իրավապահ մարմինների եւ տեղի ոստիկանության 17 հազար աշխատակիցներ: Բացի այդ, Կատոլինիայի տարածքում են գտնվում Իսպանիայի Քաղաքացիական գվարդիայի եւ Ազգային ոստիկանության շուրջ 6 հազար աշխատակիցներ, որոնք անմիջականորեն չեն զբաղվելու ընտրությունների անցկացման անվտանգության ապահովմամբ, բայց մշտական կապ են պահպանելու Կատոլինիայի իրավապահ մարմինների հետ:

Ընդամենը ընտրվելու են խորհրդարանի 135 պատգամավորներ՝ 85-ը՝ Բարսելոնայից, 17-ը՝ Ժիրոնայից, 15-ը՝ Լերիդայից եւ 18-ը՝ Տարագոնայից: Հարցումների համաձայն, խորհրդարան անցնելու հնարավորություն ունեն յոթ հիմնական քաղաքական ուժեր: Դրանցից երեքը տարածաշրջանի անկախության կողմնակիցներ են, չորսը՝ Կատալոնիան Իսպանիայի կազմում պահելու կողմնակիցներ:

Անկախության կողմնակիցների թվում են՝ կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի (գտնվում է Բելգիայում) «Միասին՝ հանուն Կատոլինիայի» դաշինքը, Ժեներալիտետի նախկին փոխղեկավար Օրիոլ Ժունկերասի (կալանքի տակ է գտնվում Մադրիդում) «Կատոլինիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունը եւ «Ժողովրդական միասնության թեկնածու» ծայրահեղ ձախ կազմակերպությունը:

Իսպանիայի տարածքային ամբողջականության օգտին հանդես են գալիս Ժողովրդական կուսակցությունը (Իսպանիայի կառավարող կուսակցության «մասնաճյուղը»), «Քաղաքացիներ» կենտրոնամետ կուսակցությունը եւ Կատոլինիայի սոցիալիստական կուսակցությունը: Բացի այդ, տարածաշրջանում մեծ ազդեցություն ունի Catalunya en ComՕ-ն՝ Podemos կուսակցության տեղի ներկայացուցչությունը: Այն հանդես   գալիս Իսպանիայի տարածքային ամբողջականության օգտին, բայց, ընդսմին, պաշտպանում է Կատալոնիայի անկախության շուրջ օրինական հանրաքվեի անցկացումը:

Հարցումների համաձայն, երկու «ճամբարներից» յուրաքանչյուրը կարող է ակնկալել ընտրողների մոտավորապես կեսի ձայները, ուստի կոալիցիաների ձեւավորման շուրջ բարդ բանակցություններ են սպասվում Ժեներալիտետի նախագահին հաստատելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս