Չինաստանն աշխարհում առաջինն է արբանյակից տվյալների անվտանգ հաղորդում իրականացրել
Չինացի մասնագետներն աշխարհում առաջինն են կարողացել «Մո Ցզի» արբանյակից Երկիր քվանտային ծածկագրման միջոցով տվյալների հաջող եւ անվտանգ հաղորդում իրականացնել: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
Արբանյակի նախագծի անմիջական մասնակից եւ մշակող, Չինաստանի Գիտությունների ակադեմիայի անդամ Պան Ցզյանվեյը հայտնել է, որ ազդանշանն ուղարկվել Է Հեբեյի նահանգի Յանշան լեռներում Սինլուն դիտարկման կայան եւ ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում Ուրումչիի մերձակա կայան: Արբանյակի եւ վերերկրյա կայանի միջեւ կապի հեռավորությունը տատանվել է 645-ից մինչեւ 1200 կիլոմետր, իսկ հաղորդման արագությունը 20 անգամ ավելի եղել, քան եթե այդ հեռավորությամբ հաղորդումն իրականացվեր օպտիկամանրաթելային կաբելի միջոցով, նշել է գիտնականը:
Այս նվաճումը չինացի գիտնականներին կօգնի ստեղծելու այսպես կոչված «կոտրանքի չենթարկվող» հաղորդակցական ցանց, որը լիակատար գաղտնիություն կապահովի տվյալներ հաղորդելիս եւ կայուն կլինի ցանկացած կիբեռգրոհների նկատմամբ: Պան Ցզյանվեյը հայտարարել է, որ Չինաստանը կարող է այդպիսի ցանց ստեղծել արդեն 2030 թվականին: Նշվում է, որ արբանյակում անցկացված գիտափորձերի մասին հաշվետվությունը օգոստոսի 10-ին հրապարակվել է Nature գիտական հանդեսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: