Ավազակային հարձակում Ադրբեջանում. կան զոհեր
Ադրբեջանում զինված հարձակում են գործել, որի հետեւանքով հինգ մարդ է զոհվել։
ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ տան վրա զինված հարձակման ժամանակ գնդակահարվել են ընտանիքի 4 անդամները։ Հանցագործին սպանել են դեպքի վայր ժամանած ոստիկանները։
Տվյալ պահին հանցագործության վայրում աշխատում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Միջադեպի հանգամանքները պարզաբանվում են։