Բաժիններ՝

Կալիֆորնիայում 5­-ամյա անհետ կորած Արամազդի հայրն ազատ է արձակվել

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անհետ կորած 5-­ամյա Արամազդ Անդրեասյան կրտսերի հայրը` Արամազդ Անդրեասյան ավագը, ով կասկածվում է որդուն առևանգելու մեջ, ազատ է արձակվել մեղադրող կողմից անբավարար ապացույցներ ներկայացնելու հիմքով: Ինչպես հաղորդում է People ամսագիրը, իրավապահները շարունակում էին որոնողական աշխատանքները:

Ներկայումս Արամազդ Անդրեասյան ավագը դեռևս կասկածյալ է համարվում: Իրավապահները ենթադրում են, որ Արամազդ Անդրեասյան կրտսերը հոր կողմից մենակ է թողնվել ապրիլի 22-­ին Սան Մարինոյում:

Ապրիլի 22­-ին Արամազդ Անդրեասյանը ավագը ձերբակալվել էր երեխային վտանգ սպառնալու, ինչպես նաև առևանգելու կասկածանքով: Ազատ արձակման համար գրավի գումարը 10 միլիոն դոլար էր:

5­-ամյա Արամազդ Անդրեասյան կրտսերը մեկ շաբաթից ավելի անհետ կորել է: Հայրը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ իր 5­-ամյա երեխան անհետ կորել էր:

Պատասխանատուները նշում են, որ երեխան անհետ կորել է ծնողների հետ վիճաբանությունից հետո: Արամազդ կրտսերը մեկ շաբաթ անցկացրել է հոր հետ, իսկ մոր հետ խոսել է Skype­-ի միջոցով ապրիլի 18-­ին: Ապրիլի 20-­ին տեսախցիկների շնորհիվ հորը և որդուն նկատել են Դիսնեյլենդում:

Ապրիլի 22-­ին ոստիկանության ծառայության ներկայացուցիչները հայտնաբերել են 35­-ամյա Անդրեասյանին իր մեքենայի մոտ անգիտակից վիճակում, այդ ժամանակ երեխան նրա հետ չէր: Իրավապահները պարզում են գործի մանրամասները: Ավելի քան 120 մարդ այդ օրը որոնողական աշխատանքներ են իրականացրել մեքենայի մոտ, սակայն ապարդյուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս