Բաժիններ՝

Հայ ջազմեններն առաջին անգամ մասնակցելու են Բրեմենում կայանալիք խոշորագույն համերգային միջոցառմանը

Հայկական ջազի աստղերը ապրիլի 27­-ից 30­-ը առաջին անգամ Գերմանիայի Բրեմեն քաղաքում կմասնակցեն «Jazz ahead 2017» խորագիրը կրող աշխարհի խոշորագույն համերգային ամենամյա ցուցահանդես­տոնավաճառին: Ցուցահանդեսում Armenian Jazz Highlights-­ը կներկայացնի ժամանակակից անվանի հայ երաժիշտներին, համույթներին և համատեղ ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանում և Հայաստանից դուրս:

Միջոցառման մասնակիցներն են Տաթևիկ Հովհաննիսյանը, Վարդան Հովսեփյանը, Արտեմ Մանուկյանը, Տիգրան Համասյանը, Authentic Light Orchestra­-ն, Արշակ Սիրունյանը, Human Element­ը, Արտո Թունջբոյաջյանը, «1to3»-­ն, ինչպես նաև «Արագած» երաժշտական ծրագիրը, 7/8 Band-­ը, Վահագն Հայրապետյանը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը և Հայաստանի պետական ջազ նվագախումբը:

«Նախաձեռնության նպատակն է ժամանակակից հայկական երաժշտության եզրերն ընդլայնել և ցույց տալ աշխարհին, որ հայ ժողովուրդը ոչ միայն ապրում է անցյալով, այլ նաև ունի երաժշտական առաջարկներ ներկայում և ապագայում»,-­ նշում են Armenian Jazz Highlights­ի ներկայացուցիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս