Բաժիններ՝

Ընտրություններում լեյբորիստների հաղթանակն սպառնում է «քաոսի կոալիցիայի» ստեղծմամբ. Թերեզա Մեյ

Մեծ Բրիտանիայի առաջիկա համընդհանուր ընտրություններում Ջերեմի Քորբինի գլխավորած Լեյբորիստական կուսակցության հաղթանակն սպառնում է «քաոսի կոալիցիայի» ստեղծմամբ ի դեմս լեյբորիստների, «Լիբերալ­-դեմոկրատներ» կուսակցության եւ Շոտլանդիայի ազգային կուսակցության: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ եւ կառավարող Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյը՝ վերջին անգամ դիմելով Համայնքների պալատի գործող կազմին, որն արձակվելու է մայիսի 2-­ին:

Վարչապետը հիշեցրել է, որ մոտավորապես վեց շաբաթ անց՝ հունիսի 8-­ին, հարկ է լինելու ընտրել, թե «ով է լինելու այս մեծ երկրի հաջորդ վարչապետը»: «Նա (Քորբինը) ասում է, որ ընտրությունը պարզ է, եւ ընտրությունն իրոք պարզ է. նրա օգտին տրված յուրաքանչյուր ձայն՝ ձայն է հօգուտ քաոսային Brexit­-ի: Իմ օգտին տրված յուրաքանչյուր ձայն՝ ձայն է Բրյուսելի հետ բանակցություններում մեր դիրքի ամրապնդման օգտին, որպեսզի լավագույն համաձայնագրին հասնենք Մեծ Բրիտանիայի համար»,-­հայտարարել է Մեյը:

«Նրա օգտին յուրաքանչյուր ձայն` ձայն է հօգուտ մեր տնտեսության թուլացման, իմ օգտին տրված յուրաքանչյուր ձայն՝ ձայն է հօգուտ ուժեղ տնտեսության, որից օգուտը կզգան բոլորը երկրի ամբողջ տարածքում»,­-ընդգծել է նա:

Հասարակական կարծիքի՝ ապրիլի 26-­ին հրապարակված արդյունքների համաձայն, որն անցկացրել է Ipsos Mori սոցիոլոգիական ծառայությունը, ցույց են տալիս, որ պահպանողականները ներկայում օգտվում են ընտրողների 49 տոկոսի աջակցությունից, մինչդեռ լեյբորիստները միայն 26 տոկոսի, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս