Բաժիններ՝

Գիտնականները Ցերերայի վրա վիթխարի ջրային թաղանթ են հայտնաբերել

Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ ԱՄՆ­-ի մոլորակագետները հանգել են այն եզրակացության, որ Ցերերայի արտաքին թաղանը բաղկացած է սիլիկատներից եւ ջրասառցի խառնուրդից: Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Nature Geoscience հանդեսում։

Սիլիկատա­սառցային շերտի հաստությունը գնահատվում է մի քանի կիլոմետր: Ամենից շատ սառած ջուր է գտնվում, ինչպես կարծում են գիտնականները, թզուկ մոլորակի բեւեռներում: Մասնագետները նշում են, որ ենթամակերեւութային սառույցի առկայությունը բացատրում է Ցերերայի երկրաբանական շատ առանձնահատկություններ:

Գիտնականները նշում են, որ Ցերերայի, որը քիմիական տեսակետից փաստորեն վիթխարի ածխածնային երկնաքար է, վերին շերտերում ջրասառույցի առկայությունը նշանակում է, որ Մարսի եւ Յուպիտերի ուղեծրերի միջեւ գտնվող խոշոր աստղակերպերի ընդերքում կարող են թաքնված լինել ջրի մեծ պաշարներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս