«Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակներում այսօր տեղի ունեցավ «Սանդերլենդ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3:0:
Առաջին խաղակեսի 30-րդ րոպեին հաշիվը բացեց մանկունյանցիների շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը
Ընդմիջումից հետո՝ խաղի 46-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպման վերջնակետը 89-րդ րոպեին դրեց փոխարինման դուրս եկած Մարկուս Ռեշֆորդը:
Նշենք, որ Մխիթարյանը խաղադաշտը լքեց 77-րդ րոպեին:
«Սանդերլենդ» – «Մանչեսթեր Յունայթեդ» 0:3