Բաժիններ՝

Նեյմարը կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն: Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո հեռացվեց խաղադաշտից՝ «Մալագայի» հետ մրցավեճում:

Ըստ իսպանական մամուլի՝ ֆուտբոլիստը կարող է որակազրկվել 3 խաղով:
Բանն այն է, որ կարմիր քարտ ստանալուց հետո Նեյմարը հեգնական ծափահարեց մրցավարին՝ արտահայտելով իր դժգոհությունը:

Մրցավարը անմիջապես նկատել է այս ժեստը և ներառել է արձանագրությունում: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան քննում է այս դեմքը, և, հավանական է, որ որակազրկի ֆուտբոլիստին:

Իսպանական մամուլը նշում է, որ, ամենայն հավանականությամբ, Նեյմարը կորակազրկվի, քանի որ կատալոնացիները լավ հարաբերություններ չունեն ֆեդերացիայի հետ:

Սա Նեյմարի կարիերայի ընդամնեը 5-րդ կարմիր քարտն էր:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս