ԿԸՀ-­ն պաշտոնապես ամփոփեց ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիտում ամփոփեց 2017 թվականի ապրիլի 2­-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքները և ստորագրեց համապատասխան արձանագրությունը: Քվեարկության վերջնական արդյունքները հետևյալ տեսքն ունեն․

«Ելք» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 122 հազար 65:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է ՝14 հազար 739:

«Հայկական վերածնունդ» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 58 հազար 265:

«Ծառուկյան» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 428 հազար 836

Կոնգրես-­ՀԺԿ դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 25 հազար 950

Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 770 հազար 441:

Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 11 հազար 741:

«Օհանյան­-Րաֆֆի-­Օսկանյան» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 32 հազար 508:

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 103 հազար 48:

Ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 575 հազար մարդ, անվավեր քվեաթերթիկների թիվը 6675 է: Ապրիլի 2­-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրությունը ներկայացրեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, որն այնուհետև ստորագրվեց հանձնաժողովի բոլոր 7 անդամների կողմից:

Հայաստանում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցնում է 4 քաղաքական ուժ՝ ՀՀԿ­-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը և ՀՅԴ-­ն։

ՀՀԿ­-ն քվեարկության արդյունքներով նորընտիր խորհրդարանում կունենա 58, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք» դաշինքը 9, ՀՅԴ-­ն՝ 7 մանդատ։

Տեսանյութեր

Լրահոս