Բաժիններ՝

Հայ հեծանվորդները մրցել են խմբային մրցավազքում

Խճուղային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունում երեկ մեծահասակները և երիտասարդները մրցել են խմբային մրցավազքում:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է, որ հեծանվորդներն ավելի քան 85 կմ մրցատարածությունը հաղթահարել են 2 ժամ 9 րոպեում:

Խմբային վազքում մրցանակային տեղեր են զբաղեցրել՝

Մեծահասակներ. Էդգար Ստեփանյան, Դավիթ Մկրտչյան, Էդգար Սարգսյան:

Երիտասարդներ. Նիկոլայ Գասպարյան, Հայկ Սահակյան, Լևոն Լավչյան:

Այսօր` առաջնության վերջին օրը, խմբային մրցավազքում ուժերը չափում են պատանիները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս