Բաժիններ՝

Երևանում գիշերը գրավատան վրա ավազակային հարձակում գործած անձինք 70 հազար դրամ են հափշտակել և փախուստի դիմել. tert.am

Ապրիլի 9-ի գիշերը՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երևանի Կասյան 14 հասցեում գտնվող գրավատան վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Անհայտ անձիք մտել են գրավատուն և հափշտակել առանձնապես խոշոր չափերի հասնող գումար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Ըստ նրա, ավազակային հարձակում գործած անձինք, ովքեր երկուսն են եղել, 70 հազար դրամ հափշտակելով՝ փախուստի են դիմել: Նրանց հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ են տարվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930