 
                        Սամպաոլին Արգենտինայի հավաքականը գլխավորելու համաձայնություն է տվել
 
                                    Արգենտինայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ, ամենայն հավանականությամբ, կդառնա Խորխե Սամպաոլին, ով գլխավորում է «Սևիլիան»: Հաղորդվում է, որ 57-ամյա մասնագետը սկզբունքորեն տվել է իր համաձայնությունը Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիային այն պայմանով, որ իր հետ ստորագրվի երկարաժամկետ պայմանագիր մինչև 2020թ. Աշխարհի առաջնությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արգենտինայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսայի հեռացման մասին կհայտարարվի հաջորդ շաբաթ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        