Բաժիններ՝

Թրամփն առաջին եռամսյակի իր աշխատավարձը փոխանցել է ԱՄՆ-­ի Ազգային բնայգու ծառայությանը

Դոնալդ Թրամփը ԱՄՆ-­ի Ազգային բնայգու ծառայությանն (ԱԲԾ) է փոխանցել 78 հազար 333 դոլարի չափով իր աշխատավարձը, որը նա ստացել է այս տարվա հունվարի 20­-ից երկրի նախագահի պաշտոնում աշխատելու համար: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:

«Նախագահը հպարտանում է նրանով, որ այս տարվա առաջին եռամսյակի աշխատավարձը փոխանցել է Բնայգու ծառայությանը»,­-նշել է նա՝ չեկը հանձնելով ներքին գործերի նախարար Ռայան Զինկեին: ԱԲԾ­-ն մտնում է ՆԳ նախարարության կազմի մեջ, որն ԱՄՆ-­ում զբաղվում է համերկրային հողերի օգտագործման եւ օգտակար հանածոների արդյունահանման հարցերով:

Ընտրություններում հաղթելուց հետո Թրամփը հրաժարվել էր նախագահի աշխատավարձից, որը կազմում է տարեկան 400 հազար դոլար, եւ հայտարարել, որ մտադիր է այն փոխանցել բարեգործական նպատակների համար: Ամերիկյան մամուլի տվյալներով՝ պետության ղեկավար դարձած նյույորքցի բիզնեսմենի կարողությունը հավասար է մոտավորապես 4 մլրդ դոլարի, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս