06/02 ընտրատեղամասում մինչև 10:25 րոպեն ընտրել են 150 քաղաքացի

Պեյո Յավորովի անվան դպրոցում` 06/02 ընտրական տեղամասում մինչև 10:25 րոպեն քվեարկել են 150 ընտրող` 1763 ընտրողից:

Մինչև այս ոչ մի ընտրական խախտում տեղի չեն ունեցել: Ըստ հանձնաժողովի նախագահ Գայանե Նիկողոսյանի՝ ընտրությունն ընթանում է իր հունով, և մարդկանց հոսքը նորմալ է:

Հայաստանում մեկնարկել է Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը: Ապրիլի 2­-ին՝ առավոտյան ժամը 08:00­-ի դրությամբ, բացվել են հանրապետության ողջ տարածքում ձևավորված 13 ընտրատարածքների 2009 տեղամասերը:

Քվեարկությունը կավարտվի երեկոյան ժամը 20:00­-ին, ինչից հետո կսկսվի ձայների հաշվարկը:

ՀՀ ոստիկանության հրապարակած վերջին տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է 2 միլիոն 564 հազար 195, հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 915: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում գտնվող ընտրողների թիվն, ըստ տվյալների, 2001 է:

Տեսանյութեր

Լրահոս