Բաժիններ՝

Ստեֆան դե Միստուրան հրաժարվել է իր մանդատի երկարաձգման մասին հարցին պատասխանելուց

Սիրիայի հարցով ՄԱԿ­-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հրաժարվել է իր մանդատի երկարաձգման մասին հարցից պատասխանելուն: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»­-ն:

«Եկեք պայմանավորվենք այսպես: Եթե և երբ դուք լսեք ուղղակիորեն ՄԱԿ-­ի գլխավոր քարտուղարից կամ ինձնից այդ մասին, ապա այդ ժամանակ էլ կարող ենք նշված խնդիրը լուրջ ընդունել»,-­ ասել է դե Միստուրան` ի պատասխան լրագրողի հարցին:

Լրագրողները փորձել են մի քանի անգամ էլ այլ ձևակերպումներով նույն հարցին պատասխան ստանալ, սակայն ՄԱԿ-­ի բանագնացը հրաժարվել է պատասխանելուց:

Ստեֆան դե Միստուրայի մանդատը սպառվում է այս տարվա մարտի 31-­ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս