Օզբիլիսը խնդրել է վաճառել իրեն
Թուրքական Miliyet-ը հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Բեշիքթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ցանկանում է հեռանալ թուրքական ակումբից: Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել այնպիսի ակումբ, որտեղ ավելի երկար խաղաժամանակ կստանա:
Հիշեցնենք, որ 2016 թվականին հայ ֆուտբոլիստի իրավունքները «Բեշիքթաշը» գնեց Մոսկվայի «Սպարտակից»: Մինչ այդ Արասը հանդես էր գալիս «Ռայո Վալյեկանոյում»:
Արասը, թուրքական ակումբում մասնակցել է ընդամենը 4 պաշտոնական խաղի:
Սիրարփի Աղաբաբյան