Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարարը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունում մարտի 14-ին տեղի ունեցավ պարգևատրման արարողություն։ Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Նոբուո Կիշին պարգևատրվեց «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատվո մեդալով»:
Պարգևատրմանը հաջորդած հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին` մասնավորապես նշելով անցած տարիներին գրանցած ձեռքբերումները և բարեկամական կապերի շարունակական սերտացումը:
Երկուստեք ընդգծվեց երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ առկա ներուժի օգտագործման անհրաժեշտությունը:
Պետնախարար Նոբուո Կիշին Ճապոնիայի ներկայիս վարչապետ Սինձո Աբեի հարազատ եղբայրն ու նախկին վարչապետ Նոբուսուկե Կիշիի թոռն է։ Նա ակտիվորեն ներգրավված է ՃապոնիաՀայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի աշխատանքներում: