Բաժիններ՝

Նոր մանրամասներ Սիրիայում վիրավորված ռուս գեներալի մասին

Ռուս գեներալ-մայոր Պյոտր Միլյուխինը, որը ծանր վնասվածք էր ստացել՝ Սիրիայում պայթելով ականի վրա, գտնվում է Բուրդենկոյի անվան հոսպիտալի վերակենդանակցման բաժանմունքում, գրում է «Կոմերսանտ» պարբերականը՝ վկայակոչելով հոսպիտալից ստացված տեղեկությանը։

Բժիշկների խոսքով՝ գեներալի կյանքին ուղղակի սպառնալիքը բացակայում է։

Դեպքը, որի հետևանքով տուժել էր Պյոտր Միլյուխինը, տեղի էր ունեցել փետրվարի 16-ին Հոմս նահանգում։

Միլյուխինը 5 ռուս զինծառայողների հետ «Տիյաս» օդանավակայանից զրահամեքենայով ուղևորվել է Հոմս քաղաքի կողմը, սակայն օդանավակայանից 4 կմ հեռավորության վրա ռադիողեկավարվող ֆուգասի միջոցով մեքենան պայթեցվել է, ավտոշարասյան վրա կրակ է բացվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պարբերականի տեղեկություններով՝ մեքենայում գտնվող 6 անձանցից 4-ը զոհվել է, Միլյուխինը՝ կորցրել ոտքերն ու աչքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս