Բաժիններ՝

Թուրքիան փակում է քրդական ճակատը. PKK-ի զինաթափումը որպես Անկարայի գլոբալ վերադասավորման մաս

Թուրքական անվտանգության աղբյուրների համաձայն՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները լքել են Հյուսիսային Իրաքի Մեթինա շրջանի 4 հիմնական ճամբարները (Հեբաթ, Յաջք, Սաբրի, Սասոն)։ Սա օգոստոսին Թուրքիայի խորհրդարանի կողմից ընդունված պատմական օրենքի գործնական արդյունքն է, որով ամրագրվում է PKK-ի զինաթափման, համաներման և հասարակական վերաինտեգրման շրջանակը (բացառությամբ հատուկ ծանր հանցագործություններ գործածների): Գործընթացը, որը սկսվել էր 2024 թ. և սառեցվել Իրանի դեմ մղվող պատերազմի պատճառով, վերսկսվել է նոր թափով։ Որպես ռազմավարական փոխզիջում՝ Թուրքիան համաձայնել է Հյուսիսային Իրաքում գտնվող իր ռազմաբազաներից մեկը աստիճանաբար հանձնել Բաղդադի վերահսկողությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031