Բաժիններ՝

«Ապոկալիպսիսն անխուսափելի է». Ստաս Նամին

«Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը» Ստաս Նամինի ստեղծագործական օրերի շրջանակներում դեկտեմբերի 19-ին ներկայացրեց  Նամինի «Centuria S-Quark» սիմֆոնիան։

Ի դեպ, հայ հանդիսատեսն առաջինն էր, ով լսեց Նամինի գրած սիմֆոնիան: Ս. Նամինը նշեց, որ այս սիմֆոնիան գրելիս փորձել է արտահայտել մարդկային բոլոր զգացմունքները: Ամփոփել երաժշտության մեջ աշխարհիկն ու աստվածայինը, մարդկայինն ու տիեզերականը…

«Ժամանակին ես ունեի իմ նվագախումբը, որի դիրիժորն էր հանճարեղ Օհան Դուրյանը: Այդ ժամանակ ես դեռ չէի համարձակվում գրել սիմֆոնիա: Երանելի կլիներ, եթե մաեստրոն ողջ լիներ և լիներ իմ գրած սիմֆոնիայի դիրիժորը: Ես համարձակություն ունեցա գրելու մեծ ֆորմա աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգի հետ հանդիպումից հետո: Եվ այդ հանդիպման ընթացքում տեղի ունեցած մեր զրույցներն ու քննարկումները բացահայտեցին ինձ համար, թե ինչի մասին պետք է լինի սիմֆոնիան: Այնուամենայնիվ, ես չեմ կարող ասել, թե ինչի՞ մասին է սիմֆոնիան, քանի որ ես էլ մինչև վերջ չգիտեմ…

Կարծում եմ, որ մարդկությունը, ցավոք, չունի կոլեկտիվ միտք. ինտելեկտուալ, անհատական միտքը թույլ չի տալիս ունենալ կոլեկտիվ միտք: Մեղուները, մրջյուններն ունեն կոլեկտիվ մտածելակերպ, ցեղի պահպանումը հենց այդ միտքն է ապահովում, իսկ մարդկությունը չունի այդ միտքը: Եվ ունեմ՝ ապոկալիպսիսն անխուսափելի է»: Ընդհանուր առմամբ, հեղինակը նշեց, որ ստեղծագործությունը գրելիս մտածել է այն մասին, թե ինչպես է կառուցված մարդկային քաղաքակրթությունը։ Համերգին ներկա էր նաև մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

stas-namin-7

stas-namin-6

stas-namin-4

stas-namin-5

stas-namin-3

stas-namin-1

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս