Բաժիններ՝

Թեթչերը ճանաչվել է վերջին 70 տարվա ամենաազդեցիկ կինը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերը BBC Radio 4-ի Women’s Hour («Կանանց ժամ») հաղորդման վարկածով դարձել է վերջին յոթ տասնամյակների ամենաազդեցիկ կինը:

Առավել ազդեցիկ կանանց վարկանիշը զուգադիպեցվել է հաղորդման 70-ամյակին, այն կազմել է յոթ մարդուց բաղկացած փորձագետների խումբը:

«Թեթչերը 20-րդ դարի ամենակուլտային քաղաքական դեմքերից մեկն էր ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում»,-ասել է վարկանիշի կազմողը՝ լրագրող Էմմա Բառնեթը:

Նա ընդգծել է, որ վարկանիշում առաջատարությունն առնչություն չունի վարչապետի պաշտոնում Թեթչերի գործունեության գնահատականի հետ, այլ հիմնվում է այն բանի վրա, թե ինչպես է «իշխանության գլուխ կանգնած կնոջ նրա օրինակն ազդել մյուս կանանց վրա»:

Թեթչերը Մեծ Բրիտանիայի վարչապետն է եղել 1979-ից մինչեւ 1990 թվականը: «Երկաթե լեդին» առաջին կինն է դարձել, որը գլխավորել է եվրոպական պետության կառավարությունը:

Ցուցակի երկրորդ տեղում հայտնվել է ավելի քիչ հայտնի  բրիտանուհի Հելեն Բրուքսը, որը հիմնել է Միացյալ Թագավարության կանանց համար հակաբեղմնավորիչ միջոցների մատակարարման ծառայությունը: Բառնեթի խոսքով՝ «նա կանանց հսկողություն է նվիրել իրենց մարմինների վրա»:

Women’s Hour-ի ցուցակում տեղ են գտել նաեւ լեյբորիստ Բարբարա Քասլը, ֆեմինիստուհի Ժերման Գրիրը, երգչուհի Բեյոնսեն, ինչպես նաեւ համանուն վեպերի եւ ֆիլմերի մտացածին գործող անձը՝ Բրիջիդ Ջոնսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս