Բաժիններ՝

Ստաս Նամինին շնորհվեց «Կոմիտասի հուշամեդալ»

Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ դեկտեմբերի 14-20-ը Երևանում կանցկացվի ՌԴ մշակութային գործիչ, hայազգի անվանի երաժիշտ և նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինի հոբելյանին նվիրված «Ստաս Նամին-65» միջոցառումների շարքը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում, Հայաստանում առաջին անգամ կներկայացվեն Ստաս Նամինի ստեղծագործությունները:

Դեկտեմբերի 14-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ Հայաստանում Ստաս Նամինի ստեղծագործական օրերի վերաբերյալ: Ասուլիսի ընթացքում տեղի ունեցավ նաև Նամի Միկոյանի «Գրիգոր-Շինարար» գրքի շնորհանդեսը: Ասուլիսի ընթացքում «Կոմիտաս թանգարան ինստիտուտի» կողմից Ս. Նամինին շնորհվեց «Կոմիտասի հուշամեդալ»:

Մինչ ասուլիսին անցնելը, մի փոքր տեղեկություն այն մասին, թե ո՞վ է Ստաս Նամինը՝ հատկապես իմ սերնդակիցներից շատերի համար:

Ռուսական՝ «Человек оркестр» արտահայտությունը հենց նրան է վերաբերում: Երբ կարդում ես Ստաս Նամինի կենսագրությունը, առաջին հարցը, որն առաջանում է՝ ինչպե՞ս կարելի է մի կյանքի ընթացքում ստեղծագործել արվեստի գրեթե բոլոր ոլորտներում և հասնել հաջողության:

stas-name-5

stas-name-6

Ստաս Նամինը ծնվել է 1951՝ Մոսկվայում: Խորհրդային պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի թոռն է: 1969թ. ավարտել Է Մոսկվայի Սուվորովի անվան Ռազմական ուսումնարանը, 1983թ.` Սցենարառեժիսորական բարձրագույն դասընթացները: Սովորել է նաև Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Ստեղծել է «Կախարդներ», «Քաղբյուրո», «Ծաղիկներ»՝ «Ստաս Նամինի խումբ» ռոք-երաժշտական խմբերը: 1969թ. եղել է «Ցոլքեր» խմբի առաջատար կիթառահարը: Նրա ղեկավարությամբ 1999թ. Մոսկվայում հիմնադրվել է երաժշտության և դրամայի թատրոնը:

Հեղինակել է շուրջ 10 ազգային հիթեր` «Վաղ է հրաժեշտ տալը», «Հիմն Արեգակին», «Ամառային երեկո», «Յուրմալա», «Մենք երջանկություն ենք ցանկանում ձեզ», և այլն, կինոերաժշտություն` «Ֆանտազիա սիրո թեմայով», «Ավազային ժամացույցներ»: 1981թ. Երևանում կազմակերպել է ռոք և փոփ երաժշտության միութենական ամենամեծ փառատոնը: 1989թ., Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, ԱՄՆ-ի Նեշվիլ քաղաքի համալսարանում ստեղծել է «Հայաստանի երեխաներ» հիմնադրամը: Համագործակցել է անվանի երաժիշտներ Պ. Գաբրիելի, Ֆ. Զապայի, Օ. Օզբորնի և այլոց հետ, որպես մենակատար՝ ելույթներ ունեցել մի շարք երկրներում, շահել մրցանակներ:

stas-name-1

stas-name-2

stas-name-9

Ասուլիսի ժամանակ ներկայացվեց այն հարուստ և բազմաժանր ծրագիրը, որով Ստաս Նամինն առաջին անգամ կներկայանա հայ հանդիսատեսին:

Եվ այսպես, դեկտեմբերի 15-ին, ժամը 14:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Ս. Նամինի «Ռոքնռոլի ազատությունը» ֆիլմի հետահայաց ցուցադրությունը: Նույն օրը` ժամը 19:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Ստաս Նամինի թատրոնը կներկայացնի «Տիեզերք» բեմադրությունը՝ ըստ Վասիլի Շուկշինի պատմվածքների: Դեկտեմբերի 16-ին, ժամը 11:00-12:30-ը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կանցկացվի վարպետության դաս, որին կհաջորդի «Բիթլոմանիա» ֆիլմի ցուցադրությունը:

stas-name-4

stas-name-3

stas-name-8

Նույն օրը` ժամը 15:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա Ստաս Նամինի «Հայաստանի հնագույն տաճարները» վավերագրական ֆիլմի հետահայաց ցուցադրությունը, իսկ ժամը 19:00-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Ստաս Նամինի թատրոնը փոքրիկների համար հանդես կգա «Փոքրիկ Իշխանը» ներկայացումով: Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա Ս. Նամինի «Զրույց Նեիզվեստնու հետ» վավերագրական ֆիլմի հետահայաց ցուցադրությունը: Դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Ստաս Նամինի թատրոնը կներկայանա «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումով: Դեկտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կցուցադրվի Ս. Նամինի «Օհան Դուրյան. Խորը զգացմունքների մասնագիտություն» վավերագրական ֆիլմը, իսկ նույն օրը` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի երիտասարդական նվագախումբը կկատարի Ստաս Նամինի «Centuria S-Quark» սիմֆոնիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս