«Ջունգլ»-ը Տերյան փողոցում ծեծի է ենթարկել իր կնոջը. armtimes.com
Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը երեկ Երեւանի Տերյան փողոցում ականատես է եղել, թե ինչպես է «Ջունգլ» մականունով հայտնի անձը բռնություն գործադրում իր իսկ կնոջ նկատմամբ:
«Ժամը 16։00-ի սահմաններում, Տերյան փողոցով անցնում էինք, մեկ էլ տեսնենք, ուղիղ երթևեկելի հատվածում մի տղամարդ անմարդկային ծեծի է ենթարկում երիտասարդ մի կնոջ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով մարմնի տարբեր հատվածներին, մազերից քարշ տալիս ասֆալտին։ Մեր մեքենան դեռ չկանգնեցրած դուրս եմ ցատկում ու վազում դեպի կինը, փորձում պաշտպանել նրան։ Կինը կառչում է ինձնից, պինդ գրկում մեջքիս հատվածն ու ձեքերս, աղերսում, որ փրկեմ իրեն։
Երիտասարդը, որն էնքան ուժեղ էր, որ կարողանում էր երկուսիս արդեն քարշ տալ փողոցով գցում է մեզ մեքենայի մեջ ու փորձում ընկերոջ օգնությամբ, որը մեքենայի ղեկին էր տանել այդտեղից։ Զուգահեռ աղմուկ-գոռոց, աղջիկն աղերսում է ինձնից օգնություն, տղամարդը գոռում էր ինձ վրա, որ բաց թողնեմ, որ դա իր կինն է ու ես էդտեղ անելիք չունեմ, քաշում է ձեռքերս ու փորձում էլի իմ մարմնի վրայով հարվածներ հասցնել կնոջը, քաշել, պոկել մազերը։ Վրա է հասնում ամուսինս․ տղամարդը հարցնում է, էս քո կնիկն է, ասա թող թողի գնա, խի կնիկդ քեզ չի ենթարկվում։ Ամուսինս էլ, թե ինչի՞ պիտի ինձ ենթարկվի։ Էս քաշքշուկն ու ծեծկռտուկը տևում է 20 րոպե, ու ոչ մեկը չի կարողանում ինձ ու աղջկան ազատի էս կատաղածի ճիրաններից։ Վերջը մի կերպ հրելով վեր եմ թռնում մեքենայից, ու քանի որ աղջիկն էլ ինձ պինդ կպած էր՝ վիրավոր գազանի նման, կարողանում ենք ճողոպրել դեպի դիմացի մայթում գտնվող աղջկա աշխատավայր։
Էդքան ժամանակ մարդիկ նայում ու ասում էին, դե իրա կնիկն ա, ինչ անենք»,- իր ֆեյսբուքյան էջում կատարվածը մանրակրկիտ նկարագրել է Զարուհի Հովհաննիսյանը եւ տեղադրել դեպքը փաստող տեսանյութ եւ լուսանկարներ: Դեպքի հետո Զարուհի Հովհաննիսյանն ու տուժած կինը դիմել են իրավապահներին:
Armtimes.com-ի հետ զրույցում հրապարակախոսն ասաց. «Փողոցը մարդաշատ էր, բայց մարդիկ հանգիստ նայում էին, թե ինչպես է տղամարդը կնոջը քարշ տալիս ասֆալտին, բազմակի հարվածներ հասցնում։ Ասում էին` իրա կինն է, որը կարծես արդարացում հնչեր, թե տղամարդը ինչ կուզի կանի նրա հետ։
Մյուս կողմից հանցագործը, որը մեղադրվում է մարդու մահվան մեջ, ազատորեն շրջում է փոողոցներոը ու կատարում նոր հանցագործություններ։ Մենք ունենք սարսափելի պատկեր, թե իրավական և թե մշակության հարթության վրա»։
Զարոհի Հովհաննիսյանը նշում է նաեւ, որ մինչ աղջկա աշխատավայր հասնելը հարցրել է, թե ով է այդ տղամարդը: «Ու պարզվում է, որ նրա երկու երեխաների հայրն է, որը պարբերաբար նրան ենթարկում է բռնության, պարբերաբար աջիկը փորձում է խզել հարաբերությունները, սակայն վախից դրդված չի անում։ Աղջկա ծննդյան օրն է, և առավոտյան վիճաբանությունից հետո կինը որոշել է էլ տուն չվերադառնալ, իսկ զուգընկերը վերադարձել է նրա աշխատավայր՝ վրեժխնդիր լինելու։ Նա ասում էր, որ իրեն կսպանի, ու եթե ես չհասնեի, չկանգնեի նրանց միջև, մի գուցե էդպես էլ լիներ։ Աշխատավայր է հասնում աղջկա մայրը ու արցունքն աչքերին պտմում 10 տարվա տառապալից կյանքը, թե ինչ դժոխքի մեջ են իրենք ու պրծում չունեն»,- մանրամասնում է հրապարակախոսը:
Հիշեցնենք, որ «Ջունգլ» մականոնով անձը ծեծի հետևանքով մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի գործով մեղադրյալներից Գևորգ Սարգսյանն է:
Տեսանյութն՝ այստեղ։